15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Վույ, աման, հասեք, Դոլմաման քանդում են, վույ աման, սեփականության իրավունք, վույ աման, մսյո Ժիրայր․․.»

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վույ, աման, հասեք, Դոլմաման քանդում են, վույ աման, սեփականության իրավունք, վույ աման, մսյո Ժիրայր․․.

Թարմացնեմ հիշողությունդ՝ Շուշին քանդում են, Հադրութը քանդում են, Արցախը քանդում են, Սյունիք, Զանգեզուր, Մեղրի, Տավուշ, Գեղարքունիք, քանդում ու քանդում են, Երեւանը քանդում են, մարդկանց ուղեղները քանդում են, պատմությունը քանդում են, հիշողությունը քանդում են, բանակը քանդում են, տեղահանված արցախցիների եւ սյունեցիների տները քանդում են,/ի դեպ, նրանք բոլորը եւս ունեն սեփականությունը հաստատող իրավունք-փաստաթուղթ, հա, ունեն/․․․, դպրոց ու մանկապարտեղ քանդում են․․․տնտեսությունը քանդում են․․․մարդկայնությունը քանդում են, սերը եւ համերաշխությունը քանդում են, ամեն ինչ քանդում են, մի Դոլմաման ի՞նչ է, որ չքանդեն․․․

Հիմա, պարոն ժիրայր, ինքդ քեզ մեղավոր զգո՞ւմ ես, որ սրանց բերեցիր իշխանության, օգնեցիր, որ օձի պես փաթաթվեն հայրենիքիս վզին, թե՞ Նիկոլի պես ես մտածում՝ որ Դոլմամայի համար պատասխանատու ես, բայց մեղավոր չես․․․

Հը՞, պարոն ժիրայր․․. ես գոնե շատ պարզ հիշում եմ հրճվանքդ Նիկոլով եւ նիկոլիզմով․․Բարի վայելում․․․Չեմ չարախնդրում․․Երբ Շուշիս չկա, քո Դոլմաման շատ վրայիս պետք է․․․ Դըհա ինչեր պիտի ըլլա՜՜ն․․․»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ