04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զախարովան՝ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարության մասին

Ընդհանուր առմամբ, Մոսկվան Բաքվի եւ Երեւանի կողմից կառուցողական տրամադրվածություն է նկատում եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունը։

«Խմբի հիմնական նպատակը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաարգելափակման վերաբերյալ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։ Մենք հույս ունենք, որ նման դրական ֆոկուսը եւ հատման կետերի որոնումը կգերակշռեն ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ ԶԼՄ-ներում», – ասել Է Զախարովան:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ