24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վրաստանում ջավախքահայերի որս է /վիդեո/

Վրաստանում աշնանը կայնալիք խորհրդարանական ընտրությունները անշուշտ իրենց անդարդարձը կունենան Ջավախքի հասարակական կյանքի վրա: Խոսելով թեմայի մասին` “Ջավախք” հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ասաց, որ Ջավախքում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ: Հետախուզում է  հայտարարվել  Մելիք Ռաիսյանի նկատմամբ:

Նա նախկինում եղել է Սահակաշվիլիի կուսակցության շարքում, երկու անգամ պատգամավոր է ընտրվել, սակայն վերջին երկու տարում դարձել է ընդդիմադիր:

Իսկ մյուս ջավախքահայը` Գեորգի Մխչյանն արդեն ձերբակալվել է: Շիրակ Թորոսյանի խոսքով, նրանք գրասենյակ են տրամադրել “Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիային: “Այս օրերին մի շարք գործիչներ մտահոգություն են հայտնել այս ամենի կապակցությամբ: Բանտից Չախալյանը եւս արձագանքել է, առաջիկայում եւս հայտարարություն կլինի”,-ասաց  Շիրակ Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով, լուրջ աշխատանքներ են տարվել Ջավախքի խնդիրները միջազգային հարթակ տեղափոխելու համար: Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում, որը նվիրված է Վրաստանի ազգային փոքրամասնություններին, նշվում է, որ վրացական իշխանությունները պետք է պաշտպանեն ազգային փոքրամասնություններին, և այդ զեկույցում առանձին կետով նշվում է Վահագն Չախալյանի հարցը, ինչը կարևոր ձեռքբերում է:

Սակայն, վրացական  իշխանություններն ունեն բացթողումներ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության  գործում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ