«Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի փորձաքննել»
«Դրանցից ԴՆԹ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ է: Իհարկե, կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել: Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի փորձաքննել»,- ասաց Ավանեսյանը
Ըստ նախարարի, արձանագրվել է 2200-ից ավելի ճանաչում, 180 հարազատ էլ դեռ պատասխանի է սպասում: «Մենք ունեցել ենք 2400 անձ, որոնք ԴՆԹ անալիզ են հանձնել: Փորձանմուշների թիվը, որոնց հետ աշխատելը բարդ է, հասնում է 210-ի:
Դիեր կան, որոնք դեռ պահպանվում են Մեծամորի դիահերձարանում: Հատուկ սառնարաններում պահպանվում են մարմիններ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ Մեծամորում քանի մարմին կա», – նշեց նախարարը:
Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ԴՆԹ-ի հետ կապված սարքերի խնդիր չի եղել: