30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի փոխվարչապետը հայկական սփյուռքը համարել է հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտ

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության կազմակերպած համաժողովին հյուրընկալված Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը պատասխանել է արտասահմանցի լրագրողների հարցերին: Հարցուպատասխանն ընդգրկել է նաև հայկական թեմատիկան, գրում է Ermenihaber.am-ը:

Լրագրողներից մեկի հարցին, թե որոնք են Թուրքիայի անելիքները Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ,  Աքդողանն ասել է, որ հայկական հարցի վերաբերյալ լուրջ «ապատեղեկատվություն» է տարածվում: Թուրք պաշտոնյայի խոսքով Թուրքիան այդ թեմայով ավելի լուրջ լոբբիստական աշխատանք պետք է տանի ու «հասարակական դիվանագիտություն» բանեցնի:

Աքդողանը նշել է, որ Ադրբեջանում նույնպես զգայուն են հայկական հարցի նկատմամբ՝ շեշտելով Ղարաբաղի հարցը:

Վերջինս անդրադարձել է նաև հայկական սփյուռքին՝ ասելով իբր Թուրքիան ջանքեր է գործադրել հայերի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ նպատակ ունենալով օգնել նեղության մեջ հայտնված հայերին: Սակայն սփյուռքին այնքան էլ չի հետաքրքրում այն հանգամանքը, որ Հայաստանում մարդիկ վատ են ապրում ու Հայաստանի տնտեսությունը անկում է գնում:

Հայաստանում մարդկանց քաղցած լինելու մասին ադրբեջանական քարոզչական թեզերը կրկնող թուրք պաշտոնյան հայերի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչնդոտը համարել է սփյուռքը, սական «տուժած» Ադրբեջանի գործոնը  ևս չի մոռացել շեշտել:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ