Արցախի և Հայաստանի Մարտական խաչ շքանշանների ասպետ Արթուր Հովսեփյանը սատարում է Օնիկ Գասպարյանին
Պահեստազորի փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
«Ես՝ Արթուր Հովսեփյանս, լինելով պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին, 2016 թվականի ապրիլյան, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանների ասպետ, սատարում եմ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ մասնակիցը լինելով հայրենիքի փրկության շարժմանը։
30 տարի եղել եմ Հայոց Բանակի կողքին, այսօր ավելի քան երբևէ լինելու եմ բանակի կողքին։ Մեր երկրին պետք է մեկը, ով ճիշտ դիվանագիտական քայլերով երկիրը դուրս կբերի այս ճգնաժամային իրավիճակից, իսկ պատերազմի ծանր հետևանքները ապացուցեցին, որ այդ մեկը երկրի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը լինել չի կարող»,- գրել է Հովսեփյանը: