01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն… Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում, Ֆեյսբուքի իր էջում գրել.

«Այսօր մարտի 8-ն է, ու թեև ես չեմ ընդունում աշխարհին այլ նպատակներով պարտադրված այդ տոնը, որը ոչ մի կապ չունի մեր մայրերի ու կանանց հետ, բայց քանի որ մեծ մասը դեռ տոնում է այն, ուզում եմ որ բոլորդ հիշեք՝ այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն……. այսօր հազարավոր սիրած աղջիկներ ու քույրեր ծաղիկներ չեն ստանա այլ իրենք կտանեն……. այսօր հազարավոր հայ այրեր իրենց կանանց ու մայրերին ռեստորաններ կտանեն կամ տանը շքեղ սեղաններ կգցեն ու, որպես արդարացում, կասեն՝ դե, կյանքը շարունակվում է…….
Այո՛, կյանքը շարունակվում է, և մեր որդիներն ընկան հենց դրա համար, որ կյանքը շարունակվի, բայց չմոռանաք հանկարծ, որ դուք պարտք ունեք, և կյանքը իրավունք կունենա նույն կերպ շարունակվելու միայն այն օրը, երբ կվերադարձնեք նրանցից գողացված հաղթանակն ու Հայրենիքը- ահա, սա՝ ամբողջությամբ:

 158279506_1739829379529369_8103338496648811809_n
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ