Դավաճան Նիկոլը հաջորդը թուրքերին կնվիրի՞ Երևանը (կոլաժ)
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծծնդյան օրն է ու դավաճան Նիկոլը ծաղիկներ է դրել Երևանի սպարապետի անունը կրող փողոցում տեղադրված Վազգեն Սարգսյանի կիսանդրիին…Որքան հասկանում եմ, հաջորդ քաղաքը, որը դավաճան վարչապետը հանձնելու է թուրքերին` Երևանն է…
Որքան հասկանում եմ, վարչապետի աթոռին զմռսված դավաճանը որտեղ Վազգենի արձանին ծաղիկներ է դնում, այն հանձնում է թուրքերին…
Հիշեցնեմ, որ 2019 թ֊ին մայիսյան եռատոնների կապակցությամբ Արցախում գտնվող Նիկոլն ու իր պատվիրակությունը Շուշիում ծաղիկներ էին խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանին, որից ընդամենը 1,5 տարի անց դավաճան Նիկոլի կողմից այն հաձնվեց թուրքերին…Նիկոկի կողմից «դժբախտ» և «դժգույն» որակավորված Շուշի բերդաքաղաքում մնաց նաև Վազգենի արձանը, որը թուրքերը պղծեցին և քանդեցին…
Հիմա էլ ազգադավ Նիկոլը ծաղիկներ է խոնարհում Վազգենի երևանյան կիսանդրուն, որն, ըստ իս, վատ նշան է, քանի որ Նիկոլը ու իրեն երկրպագող ներքին թուրքերը կարող են ադրբեջանցի պատմաբաններին վկայակոչելով, ովքեր Երևանի հիմնադիր համարում են Ռևան խանին, Հայաստանի մայրաքաղաքը հռչակել «դժբախտ» քաղաք և այն հանձնել «իրական» տերերին` թուրքերին…
Ի դեպ, Նիկոլը Վազգենին չէր ընդունում և չէր թաքցնում դա` իր թերթում բազմաթիվ անգամ քննադատելով նրան…
Գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը