Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով ․ ուշագրավ մանրամասներ
Mediaport-ին հաջողվեց պարզել, որ բարձրաստիճան զինվորականները օրերս նախագահի հետ հանդիպմանը բացի ռազմական բաղադրիչից խոսել են նաև բանակում հիերարխիան քանդելու և բարոյահոգեբանական վիճակը խաթարելուն ուղղված Փաշինյանի արաքներից։
Նախագահին փաստեր են ներկայացրել, որ Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով և շատ դեպքերում ԳՇ-ում հենց մամուլից են տեղեկացել այդ պարգևատրումների մասին։ Դա տեղի է ունեցել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ՝ հետո։ Փաշինյանի կողմից կամայական պարգևատրվածների ցանկը Mediaport-ը կհրապարակի առաջիկայում։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող գեներալները Սարգսյանի հետ հանդիպմանը այնպիսի փաստեր են ներկայացրել պատերազմի ընթացքում Փաշինյանի կատարած քայլերի մասին, որ վերջինս ապշած դուրս է եկել ԳՇ-ից։