24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է մեղավոր կամ աշխարհի վախճանի մոտ լինելու մասին

-Տեր հայր, այս օրերին շատ են կարծիքները աշխարհի վախճանի մոտ լինելու մասին։ Ինչպիսի՞ն է այս մասին քրիստոնեական մեկնաբանությունը։

-Վերջին շրջանում էլ ավելի են շատացել արհավիրքները, պատերազմներն ու անօրենությունները: Շատերին թվում է՝ աշխարհի վախճանը մոտ է:  Բոլոր ժամանակներում էլ մարդիկ կարծել են, որ աշխարհի վերջը եկել է̀ դատելով տվյալ ժամանակահատվածի աննախադեպ չարիքների մեծությունից: Նույնիսկ Քրիստոսի Համբարձումից հետո աշակերտները կարծում էին, թե իրենց կենդանության օրոք է լինելու աշխարհի վախճանը: Իսկ Քրիստոս հայտարարեց, որ այդ օրվա մասին ոչ ոք չգիտի: Հետևաբար՝ գուշակել օրը հնարավոր չէ:

Կարևոր է միշտ պատրաստ լինել այդ օրվան: Այո՛, այսօր աշխարհում այն իրավիճակն է, որ թվում է՝ աշխարհի վերջն է, սակայն յուրաքանչյուր մարդու համար իր իսկ պատմության ավարտը կարող է լինել ամեն վայրկյան:

Իսկ աշխարհի վախճանի համար կոնկրետ կամ մոտավոր ժամանակ որոշել, դատելով այսօրվա ահագանացող չարիքով ու արհավիրքներով, սխալ է:

– Շատ է հիշատակվում Հովհաննու Հայտնություն գրքում գրված արհավիրքների կատարման մասին՝ իբրև աշխարհի վախճանի սկիզբ։ Որքանո՞վ է ընդունելի այս մոտեցումը։

– Սխալ է միանշանակ կանխատեսելը, թե իբր Հայտնության գրքում գրված այսինչ արհավիրքը կոնկրետ կապ ունի այսօրվա այս կամ այն իրադարձության հետ: Մանավանդ, որ երբ Աստվածաշունչը խոսում է աշխարհի վախճանի մասին և նկարագրում այն բոլոր չարքիներն ու արհավիրքները, որոնք պիտի լինեն մինչ Քրիստոսի գալուստը, չի նշում հստակ ժամանակահատված:

Դա ընթացք է, որտեղ ավելի կարևոր է ոչ թե երբ կլինի վախճանը, այլ՝ մենք ինչ կեցվածք կունենանք. կապրե՞նք աստվածահաճո կյանքով, թե՞ կհեռանանք Աստծուց:

Առաջին, երկրորդ, տասներորդ դարերում և բոլոր ժամանակներում եղել են արհավիրքներ, որոնց ընդառաջ՝ մարդիկ կարծել են, թե աշխարհի վերջը մոտ է: Սակայն  կարևոր է հասկանալ, որ Քրիստոս կոնկրետ ժամանակահատված նկատի չուներ: Պարզապես նշվում է՝ մինչ Երկրորդ գալուստը կլինեն արհավիրքներ: Ուստի՝ Երկրորդ գալուստից առաջ նկարագրվող չարքիների կամ փորձությունների համար կոնկրետ ժամանակահատված նշելը սխալ է:

– Աշխարհում տիրող չարիքներ մասին մշտապես խոսում ենք երրորդ դեմքով՝ որպես մեզանից անկախ տեղի ունեցող եղելության։ Ո՞վ է մեղավոր գոյություն ունեցող չարության համար։

– Կարևոր է ընդունել, որ աշխարհում տիրող չարիքի հեղինակը մենք ենք:
Աշխարհն աղաքատանում է մեր իսկ ջանքերով: Բոլոր տեսակի պատերազմները, ընչաքաղցությունը, իշխանատենչությունը, հեշտասիրությունը, օկուլտիզմը, սնոտիապաշտությունը քանդում ու աղքատացնում են աշխարհը: Ու սարսափելին այն է, որ մենք, հասկանալով մեր մեղավոր լինելը, ոչ թե վերացնում ենք մեղքերը, այլ թաքցնում կամ օրինականացնում. ինչպես, օրինակ, այսօր օրինականացվում են միասեռ ամուսնությունները, համասեռամոլությունը, թմրամոլությունը, մանկապղծությունը, անառակությունը և այլն:

-Մարդիկ մինչև անգամ իրենց մեղքերը բարդում են այլմոլորակայինների վրա։ Խելամի՞տ մեկնաբանություն է։

– Աշխարհի ու մարդկության ապագայի պատասխանատվությունը դնում ենք այլմոլորակայինների վրա: Սա զավեշտ է․ երբ մեր քաղաքակրթությունը դառնում է անպտուղ, հույսներս դնում ենք «վերերկրային» քաղաքակրթության վրա: Այլմոլորակայինների թեման սնոտիապաշտության ու օկուլտիզմի գայթակղիչ պտուղն է: Ու պետք է քաջ գիտակցենք, որ երբ մենք մեր հույսը դնում ենք այլմոլորակայիններից սպասվող «փրկության» վրա, հրաժարվում ենք իրական Փրկչից։

Qahana.am-ը զրուցել է Եսայի քահանա Արթենյանի հետ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ