03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդ ինչքան ապաշնորհ պետք ա լինի, որ ընդամենը երեք տավա մեջ ժողովդի 80% սերը վայելելուց հետո հասնի 90% ատելության ու զզվանքի. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Դիպուկահարի նշանառության տակ հայտնվելուց ու նկարով ֆիքսելուց հետո բազմաթիվ անծանոթ քաղաքացիներից սատարող խոսքեր լսեցի։ Ես էլ նրանցից մեկն եմ ,ով գալիս է Բաղրամյան փողոց՝ ազատվելու պետական գաղափարից զուրկ,փողոցով իշխանության եկած միջակ խմբագրից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերներիս ու մտահոգ քաղաքացիներին։
հիմա մի քանի դիտարկում.
 
1. Երեք օրերի ընթացքում Ազգային ժողովը չքննարկեց և ոչ մի հարց, որը կվերաբերեր մեր ազգի առաջ ծառացած խնդիրներին։ Որևէ անդրադարձ չեղավ գերի ընկած մեր տղերքի հարցին, որոնց մեծ մասը գերի են ընկել՝ կապիտուլանտի սեփական կաշին փրկելու և բունկերներում թաքնվելու պատճառով։ Բառիս բուն իմաստով՝ հողատուի թքած ունենալու պատճառով.(հիշեցնեմ ընդամենը մեկ օր առաջ չստացված հանրահավաքի ժամանակ «դմփ-դմփ, հու» ժպիտով ու ուրախ ողջույններով )
2. Հարձակում իրենց իսկ կողմից նշանակված ԲԴԽ նախագահի վրա, ով ընդամենը փորձում էր իր լիազորություների շրջանակներից դուրս չգալ՝ ապացուցելով , որ բացի նիկոլի համար վնգստացող դատավորներից կան նաև արժանապատիվ դատավորներ։
 
3. Թուրքիայի շահերը սպասարկողը շարունակում է ամեն գնով վարկաբեկել և վերջնականապես գլխատել մեր ազգային արժեք ու արժանապատվություն հանդիսացող բանակը։Ակնառու է ,որ այդ ամենն իր տերերի պատվերով է անում։
Վերջում հավելեմ,որ էս հողատու դավաճանը էնքան է վախեցած իր անձից ու իր շվաքից, որ աննախադեպ քանակի ոստիկանական ուժեր
տարբեր մարզերի մոբիլիզացնելուց զատ նաև դիպուկահարների է դիրքավորում մեր պառլամենտում.հենց այս երևույթն էլ վերջին 30 տարվա մեջ աննախադեպ էր։
Մարդ ինչքան ապաշնորհ պետք ա լինի, որ ընդամենը երեք տավա մեջ ժողովդի 80% սերը վայելելուց հետո հասնի 90% ատելության ու զզվանքի…
Այս նշաձողը հաղթահարում են միայն ազգի դավաճան, ճղճիմ, վախկոտ ու հող հանձնած թափթփուկները…
Բարի վայելում»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ