24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հարություն Փամբուկյանը “Արմավիայի” համար 55 մլն դոլար է առաջարկում

Հնարավոր է, որ մինչեւ տարեվերջ վաճառվի “Արմավիա” ավիափոխադրող ընկերությունը, որի դիմաց 55 մլն դոլար գումար է առաջարկում նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը` իր մոսկովյան գործընկերների հետ: Ինչպես գրում է “Газете.Ru”-ն, “Արմավիան” հիմա ֆինանսական դժվարություններ ունի, իսկ Ռոսավացիան մտադիր է ամրապնդել իր դիրքերը  հայկական շուկայում:

Արմավիա” ընկերությունը հիմնադրվել է 1996-ին, 2005-ին ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցվել են “ՄԻԿԱԼիմիթեդ” ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին:

Ամիսներ առաջ “Արմավիան” ֆինանսական դժվարությունների հետեւանքով պարտքեր էր կուտակել “Զվարթնոց” օդանավակայանի նկատմամբ: Բանակցությունների արդյուքում “Արմավիան” պարտավորվել է մինչեւ 2012-ի սեպտեմբեր մարել պարտքը, որը կազմում է 5,3 մլն դոլար:

2013-ին լրանում է ՀՀ կառավարության եւ “Արմավիայի” միջեւ համաձայնությունը, որի համաձայն “Արմավիան” փաստացի պահպանում է Հայաստանում ավիափոխադրման ոլորտի մենաշնորհը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ