Չերչիլի, էնվերի թոռների մասնակցությամբ համաժողով Թուրքիայում` նվիրված 1915-ին
Թուրքիայի մայր ընդդիմությունը` “Ժողովրդահանրապետական կուսակցություն”-ը /ԺՀԿ-CHP/, ծրագրել է 2015-ի ապրիլին Ստամբուլում անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին հրավիրված են լինելու մասնակցել հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել:
Բացի պատմաբաններից մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես օրինակ` Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք, գրում է Ermenihaber.am-ը:
Այս նախագծի մասին կառավարամետ “Սի էն էն թուրք” լրատվամիջոցին հայտնել է, Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը: Վերջինս ի տիրապետած տվյալներից ելնելով նշել է, թե աշխարհում 1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40 հազարից, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60 հազար գրքերով:
Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին: Լսեն, թե ինչ են պատմաբանները խոսում 1915-ի վերաբերյալ: Բալբայը նաև նշել է, որ իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցել ապրիլյան համաժողովին:
Ermenihaber.am