ԱՊՊԱ-ի պատճառով ոչ մի խցանում չի լինում.ոլորտի մասնագետ/վիդեո/
ԱՊՊԱ ոլորտը Հայաստանում դեռևս խնդիրներ ունի: Չնայած ձեռքբերումներին զուգահեռ կան նաև մի շարք բացթողումներ:
ԱՊՊԱ ոլորտի խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ոլորտը տիրապետող մասնագետները:
”Նախ և առաջ հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ փաստաթուղթ է տրամադրվում Ձեզ, որպես ԱՊՊԱ պայմանագիր: Այն ունի որոշակի ձև, որը հրապարակված է մեր կայքում, մասնավորապես հարկավոր է, որ ձախ` վերևի անկյունում առկա լինի 32 նիշանոց ծածկագիրը, որը հավաստում է, որ այս պայմանագիրը գրանցված է ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում: Մյուսը պետք է ուշադիր լինել պետք է ուշադիր լինել, որպիսի պայմանագիրը ստորագրված լինի ապահովագրական ընկերության անունից հանդես եկող անձի կողմիցի կ, որը կարող է լինել նաև գործակալ’’,-նշեց Հայաստանի ավտոապահավագրողների բյուրոյի իրավաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանը:
Երկրորդ կարևոր խնդիրը ըստ բանախոսի, դա շահագործման նպատակ դաշտն է. ‘’Շահագործման նպատակ դաշտում նշվում է նպատակը, որով շահագործվում է մեքենան: Օրինակ անձնական կամ տաքսի: Նկատել ենք մի իրողություն, որ հաճառ, որպես տաքսի շահագործվող մեքենաները նշվում են, որպես անձնական: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ անձնական մեքենաների համար ավելի ցածր են վճարում’’
Աղախանյանը հավաստեց, որ տաքսին շատ է օգտագործվում և պատահարի ժամանակ շատ հաճախ քաղաքացին փորձում է թաքցնել, որ մեքենան օգտագործվել է որպես տաքսի, բայց դա էլ է բացահայտվում:
Աղախանյանը նկատեց, որ շատ հաճախ մարդիկ խնդիր են տեսնում ԱՊՊԱ պայմանագիրը կնքելու ժամկետներին: Ապպա պայմանագրի ժամկետները հաշվարկվում են րոպեներով:
Լրագրողի դիտարկմանը, որ շատ հաճախ ականատես ու մասնակից ենք դառնում բավականին տհաճ մի երևույթի: Վթարից հետո` մինչև ԱՊՊԱ-ի գալը առաջանում է խցանում, քննարկումներ արդյոք չեն եղել, որպիսի մշակվեն այլ տարբերակներ, որ ԱՊՊԱ-ի ներկայացուցչին այդքան չսպասեն :
’’Երևան քաղաքում ԱՊՊԱ ներկայացուցիչը պետք է մոտենա 35 րոպեի ընթացքում: Սակայն, եթե չի գալիս այդ ընթացքում ԱՊՊԱ աշխատակիցը, ապա վարորդը կարող է չսպասել և փաստաթղթավորել կատարվածը ՃՈ աշխատակցի հետ”-պարզաբանեց Հայաստանի ավտոապահավագրողների բյուրոյի կարգավորման և զարգացման բաժնի պետ Գևորգ Ղուկասյանը:
’’ԱՊՊԱ-ի պատճառով ոչ մի խցանում չի լինում’’,- հավելեց Սամվել Աղախանյանը:
Մանրամասները` քիչ անց տեսանյութում: