11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Կարծում եմ, որ ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Արմեն Սարգսյանն այս փուլում օգտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իր լիազորությունից՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ որոշել է չստորագրել Օ․ Գասպարյանի վերաբերյալ հրամանագրի նախագիծը:

Հիմք ընդունելով այն փաստը, որ Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ առաջարկը Հանրապետության նախագահի աշխատակազմ կրկին մուտքագրվել է մարտի 1-ին, իսկ Սահմանադրությամբ այդ հարցի հանգուցալուծման համար նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 3-ին, ինչպես նաև հաշվի առնելով տարածած հաղորդագրության 5-րդ և 6-րդ պարբերությունների բովանդակությունը կարծում եմ, որ Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ