03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր չգիտե՛ս, ու՞մ և ինչի՞ համար շնորհավորես. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
 «Ոչ հեռու անցյալում, կար ժամանակ, երբ Հայաստանը՝ մարտի 2-ին դիվանագետի մասնագիտական տոն էր նշում։ ԱԳՆ ունեինք, դիվանագիտական կորպուս ունեինք, աշխարհում պատիվ-հարգանք վայելող դեսպաններ ունեինք։ Հայաստանի անունը որպես վստահելի գործընկեր էր հնչում ամեն հարթակից։
 
Այսօր չգիտե՛ս, ու՞մ և ինչի՞ համար շնորհավորես։
Տիկնայք և պարոնայք դեսպաններ, թույլ տվեք այս անգամ չը՛շնորհավերել ձեզ, ձե՛ր իսկ կողմից արհամարված մասնագիտության օրվա առթիվ։
Պատճառն ինձանից լավ գիտեք. ի՞նչ պաշտոնական դիվանագիտություն, երբ աշխարհի մի մասը խորը արհամարել է մեզ, մի մասն անխնա օգտագործում է, մյուս մասը թքած ունի Հայաստանի խնդիրների վրա, մի մասը զզվանքով կարեկցում է, իսկ երկուսն էլ ակտիվ ծաղրում են։
 
Դա՞ է ձեր դիվանագիտությունը։
Իսկ դու՛ք, ձերդ գերազանցություններ, այս վիրավոր երկրից կամ փող եք ստանում՝ ոչինչ չանելու, կամ էլ նրա դավաճանության սիմվոլին գովաբանելու համար։ Այնինչ, Արցախի հարցի դիվանագիտական պրավալը և պատերազմը նաև ձե՛ր ուսերին է։ Չասե՛ք, թե դավաճանն էր մեղավոր։ Այդ դեպքում նրան ծառայո՞ղն ով է։
Դիմացի՜ր Հայաստան, ծանր են վերքերդ, բայց դիմացիր»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ