2018-ին առանց վարչական լծակի հրապարակ լցնողը երեկ բոլորին բերման ենթարկելով բերել էր հրապարակ (լուսանկարներ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում իշխանության երեկվա հանրահավաքից լուսանկար է տեղադրել ու գրառում կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«2018-ին առանց վարչական որևէ լծակի հրապարակը լեփ լեցուն (70-75 հազար մարդ) լցնողը երեկ ողջ վարչական լծակներն օգտագործելով, մարզային դպրոցներից դասատուներ ու գրադարանավարուհիներ «քերելով», հոհեբուժարաններում գրանցված պացիենտներ բերման ենթարկելով, օլիգարխների աշխատողներ հրապարակ բերելով մաքսիմում 20-25 հազար մարդ էր երեկ բերել հրապարակ:
Դրա փոխարեն կռուպնի պլաններով ու դանիելներով ստացել էր այն խաբկանքը, որը տեսել եք բոլորդ:
Էս ա կապիտուլյանտի ողջ կարեցածը սուտ, կեղծիք, դավաճանություն և դրա մեջ բռնի ներգրավված պետծառայողներ:
Հ.Գ. Նկարը՝ կապիտուլյանտի գրպանային և սոռոսի «քաղհասարակության» անդամի կազմակերպության էջից»:
Համացանցում տարածվել են նաև հանրահավաքից այլ լուսանկարներ, որոնցում հանրահավաքը ներկայացված է թռչնի թռիչքի բարձրությունից