Արսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում. News.am
NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, վերջերս պաշտոն է ստացել շրջակա միջավայրի նախարարությունում։ Թորոսյանի հայրը, ով նախկինում աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալությունում, մեկ ամիս առաջ աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյայի հայրը, որն առանձնապես ոգևորված չէ նոր աշխատանքով, ՊՈԱԿ–ում հաճախ է քաղաքական զրույցների բռնվում գործընկերների հետ։
Վերջերս նա հայտարարել է, որ «Նիկոլը վաղ թե ուշ գնալու է» և անկեղծացել, որ որպես վարչապետի հավանական թեկնածու տեսնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Ի դեպ, ասում են՝ չնայած վարչապետի նկատմամբ անվստահութանը, նա այսօր ջանասիրաբար աշխատել է Փաշինյանի կազամակերպած հանրահավաքի համար աշխատակիցների ցուցակագրմանը։