01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դե եկեք գնանք, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյանը կրկին արտահերթ ընտրությունների կոչ արեց

Եթե առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, այո, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք համոզված ենք, որ ժողովուրդը նույնկերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունն ուներ հնարավորություն ցույց տալու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը, բայց նրանք չկարողացան դա անել։

«Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը, ես նետում եմ այդ մարտահրավերը, դե եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը», – ասաց Փաշինյանը:

Նա ասաց՝ ոչ միայն կողմ էին ընտրությունների անցկացմանը, այլև արդեն մտածել էին այդ ընտրություներին մասնակցելու մի քանի կարգախոսներ, որոնցից մեկը «Վերջ թավիշին» կարգախոսն էր։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ