Դատապարտելու են հայրենիքը դավաճանածներին. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները պայքարելու են հայրենիքի գոյության, արժանապատվության վերականգնման, բանակի հզորացման, ազգի միասնականության համար։
Մեծարելու են հայրենիքի համար կյանքը չխնայած մեր նահատակներին։ Դատապարտելու են հայրենիքը դավաճանածներին։
Ինչպես անցնող օրերին՝ այսօր Բաղրամյանը շարունակելու է լի լինել հայրենիքի ապագայով մտահոգ անձանց բովանդակությամբ։
Եկե՛ք բովանդակության համար, եկե՛ք ձեզ համար, եկե՛ք մեր հայրենիքի համար»։