29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ,

Դավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը։ Բանակի վարկաբեկման եւ կեղտոտ ստերի տարիներ տեւած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։ Հայաստանի Հանրապետության վերջնական վերացման ճանապարհին մեր Զինված ուժերը ներքին եւ արտաքին թշնամիների կոկորդին մնացած բացառիկ կայացած եւ պետականաստեղծ ինստիտուտն են, որի գոյությունից, ամրությունից եւ նվիրումից է կախված հայ ժողովրդի ապագան թե Հայաստանում, թե Արցախում։ Կապիտուլյանտի խամաճիկներից բաղկացած Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը բացահայտում է, թե ինչ խորը արմատներ է գցել պետական դավաճանությունը մեր պետության ներսում։ Այն հանդիսանում է նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտի վրա ապօրինի ճնշում գործադրելու հակասահմանադրական վարքի աղաղակող դրսեւորում։

Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի։ Կոչ ենք անում՝

1. Ազգովի համախմբվել մեր Ազգային բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին եւ արտաքին ոտնձգություններից։

2. Միահամուռ կերպով մեր քաղաքական եւ քաղաքացիական պարտքը կատարել այսօր 18:00-ին Բաղրամյան պողոտայում՝ ի սատարումն Հայոց պետականության եւ Զինված ուժերի։

3. Ցուցաբերել զգոնություն եւ չտրվել իշխանության սադրանքներին։

ՀՀԿ Գործադիր մարմին

Մարտի 1, 2021 թ. ք.Երեւան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ