01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ. Բագրատ Եսայան

Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ։ 

1.Իրեն հոգեհարազատ թուրքիայի ու էրդողանի օրինակով փորձ արեց ժողովրդական «աջակցություն» ցույց տալ աշխարհին։ 

Բայց այս փորձը կատարյալ ձախողում էր, շտապ հավաքի կոչին արձագանքեցին մոտ հազար անձ, որոնց զգալի մասը ոստիկաններ էին, մի մասը կողքի նախարարություններից վազեվազ հրապարակ հասած՝ իրենց նշանակած «պաշտոնյաները», մի մասն էլ՝ հայտնի օլիգարխի «օբեկտից» սուրույով հրապարակ քշված խեղճուկրակ առեւտրականներ։ 

Երկրորդ միտինգին մասնակցեցին առավելագույնը 5-6000 անձ՝ նույն կոնտինգենտին միացան ագրեսիվ զոմբիներն ու աղանդավորները։ Երթի ժամանակ թիվն ավելի պակասեց։

2.Փորձեց տպավորություն ստեղծել, իբր «քաղաքացիական» բնակչությունը դուրս է գալիս «ռազմական հեղաշրջումը» կանխելու համար, պառկում է քաղաք մտած տանկերի ու զրահամեքենաների առաջ, բախվում է զինվորականների հետ։ 

Այս փորձը եւս կատարելապես ձախողվեց այն պարզ պատճառով, որ ԶՈւ Գլխավոր շտաբը ընդամենը հայտարարություն էր արել, փողոցում ոչ զինտեխնիկա կար, ոչ զինվորականներ։ 

3.Փորձեց ցույց տալ, որ իր «թիմը» միասնական էր։

 Մի հայացքն էլ հարթակին բավարար էր, որ հասկանանք, որ այդ թիմն ուղղակի չկա։ Հարթակին էին շիշ բռնողն ու աներձագը, դոկտոր մահն ու դիջեյը, երկիր հանձնած «երկրապահն» ու փնթի քարտուղարուհին, ու 2 ամենանվիրված մինիստրիկները։ Չկային իր տեղակալները, ԱԺ նախագահը, ԱԺ ուսապարկերի մեծավոր մակունցը, կարկառուն այլ քայլածներ։

 Այս բոլոր նպատակներում նա ձախողվեց։

4.Միակ նպատակը, որտեղ նա հաջողիւթյուն ունեցավ, դա այն էր, որ նա հիմքեր ստեղծեց երկրից իր փախուստի համար։ Իր ցույցին մասնակցած այդ զանգվածը բավարար էր մի բանի՝ երկրից փախնելիւց հետո մերկայանալու համար որպես մինչեւ վերջ իր պաշտոնին կառչած վարչապետ։ Սա հալածյալ, էմիգրանտ դարձած ու իր Հայրենիքի դեմ գործունեություն ծավալելու նախադրյալների ստեղծումն էր։ Այստեղ նա կարող է հաջողած համարել, բայց վստահ եմ, աշխարհի որեւէ անկյունում նա իրեն անվտանգ զգալ չի կարող։

 Առայժմ այսքանը»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ