Դու մնացել ես, որ ու՞մ ղեկավարես. էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Լավ ուրիշ էլ ո՞վ պահանջի քո հրաժարականը, որ դու հասկանաս, որ կործանել ես մեր երկիրը ու պետք է հեռանաս։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նման հարց է հնչեցրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց այն ժամանակ, երբ Երևանում տեղակայված խաղաղապահ զորքերի մի քանի շարքային զինծառայողներ դուրս եկան իր դեմ կազմակերպված հանրահավաքին։
Դու կարդացել ե՞ս այն զինվորականների ցանկը, նրանց կոչումներն ու պաշտոնները, որոնք պահանջում են քո հրաժարականը։ Բոլորին պիտի ազատե՞ս աշխատանքից, մնաս մենա՞կ, ու քո Էրատոյի հետ բանակ ու երկիր ղեկավարե՞ս։
Լավ ուրիշ էլ ո՞վ պահանջի քո հրաժարականն այ ողորմելի ստահակ, որ դու հասկանաս, որ կործանել ես մեր երկիրը ու պետք է հեռանաս։ Դու մնացել ես, որ ու՞մ ղեկավարես, եթե նախագահը քեզ չի ընդունում, ոչ մի զինվորական քո հրամանները չի կատարում, վռնդվում ես եկեղեցուց, ոչ մի գիտնական անունդ չի ուզում լսի, ոչ մի արվեստագետ երեսդ չի ուզում տեսնի, ոչ մի գործարար այս երկրի հետ հույսեր չի կապում։ Լավ ուրիշ էլ ի՞նչ պիտի անես դու, որ հասկանաս, որ աղետ ես մեր բոլորի և մեր երկրի գլխին։ Մնացել ես, որ ի՞նչ անես»,- գրել է նա։