27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է․ Մովսես Հակոբյան

Ճանաչելով այդ բոլոր գեներալներին և սպաներին՝ ասեմ, որ նրանք պատահական մարդիկ չեն։ Զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմն է։ Այս համերաշխությունը ձևավորվել է այս իշխանության 2․5 տարվա ընթացքում վարած քաղաքականության արդյունքում։

Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

«Երկրի ղեկավարը մինչև օրս չի հասկացել, թե ինչ է բանակը, ազգային անվտանգությունը, ոստիկանությունը։ Այս ծանր պարտությունից հետո բանակի վիճակը ճիշտ չի գնահատում և սխալ որոշում է՝ ուժային կառույցներին իրար դեմ հանելը, որովհետև ուժերի հարաբերակցության տարբերությունը շատ տարբեր է։

Խորհուրդ եմ տալիս որևէ մեկին բանակի դեմ դուրս չգալ։ Վստահ եմ, որ այսօրվա զինվորականները և զորացրվածները կտրորեն և կանցնեն այն ուժերի վրայով, որոնք կփորձեն բանակի դեմն առնել։ Մյուս կողմից վստահ եմ, որ բանակը երբեք չի գնա ուժային գործողությունների։ Ես պատկերացնում եմ, թե մեր գեներալներին ինչ վիճակի են հասցրել, որ նման հայտարարություն են արել։ Երկիրը ղեկավարը չպետք է մոռանա, երբ նոյեմբերի 10-ին անկարգություններ են եղել Երևանում, երբ բոլորը փախել են, կուսակցականներն ամեն մեկը մտել մի ծակը, բանակի ղեկավարությունն է դուրս եկել ժողովրդի մեջ և հանդարտեցրել։ Բանակը վիրավորված է, բայց մեռած չէ։ Վիրավորը կարող է պայքարել։ Ժողովրդին իրար դեմ, բանակին և ոստիկանությանը իրար դեմ հանող հայտարարությունները երկիրը կործանման տանող են։

Ինքը պետք է հասկանա, որ ԱԱԾ-ին նախկինում տվել են գեներալներին ձերբակալելու հրամաններ, որոնք չեն կատարվել, որովհետև ԱԱԾ-ում ծառայում են բավականին կիրթ և հայրենիքին նվիրված քաղաքացիներ, ինչքան էլ որ քննադատեն և իշխանությունը, և ընդդիմությունը։

Ես էլ եմ հորդորել վարչապետին, հիմա էլ հորդորում եմ, որ ավելի լավ է գնա, այս երկրին վնաս չտա։ Ցանկացած օր իշխանության մնալով՝ նա այս երկրին վնաս է տալիս։

Ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, թե այս ապիկար իշխանության վարած քաղաքականությունն ուր է տանում։ Բոլորը մեղավորն են՝ նախորդ իշխանությունները, դատավարոները, կամավորականներն են փախել, հերթը կհասնի նրան, որ մեղավորն իր մայրն է, որ իրեն ծնել է։

Բանակի գեներալին հեռացնելու համար պատճառներ են պետք, և նախքան հեռացնելը նա պետք է մի քանի խախտումներ ունենա։ Միանգամից հեռացման համար պպատճառ կարող է լինել միայն մեկը՝ քրեական գործի հարուցումը և դատարանով մեղավոր ճանաչելը։ Մի մարդ, որին երկու ամիս առաջ շնորհվում է Ազգային հերոսի կոչում, երկու ամիս անց հեռացվում է։ Այդպես չի լինում։

Վատ ղեկավարը միշտ ուժեղ մարդկանցից խուսափում է, իսկ տարիների ընթացքում մեր բանակն ապացուցել է, որ ուժեղ կառույց է։ Գիտեմ, որ վարչապետն իր կառավարման տարիներին բանակից վախեցել է և իր հրամաններով փորձում է ցույց տալ, որ ինքն է հրամանատարը։ Ինքն իրեն հրամանատար հռչակեց։ Այդ իրավունքը պետք է վաստակես։ Եթե Գլխավոր շտաբի բոլոր հրամանատարները հայտարարում են, որ ստորագրել են, ասում են, որ դու մեր հրամանատարը չես, դու ո՞ւմ հրամանատարն ես։ Կարող է միտինգավորների հրամանատարը լինել, դա իր մոտ շատ լավ ստացվում է»,– ասել է Մովսես Հակոբյանը։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ