23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանության հարգելի գործընկերներ, կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին. Վալերի Օսիպյան

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչով է հանդես եկել, որում ասվում է.

«Հարգելի գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։

Այդպես եղել է նաեւ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության և ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։

Տևական ժամանակ է ցավ եմ ապրում և հետևում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներ։

Ոստիկանության հարգելի գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս Ձեզ։

Մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի և սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։

Պատիվ եմ ունեցել Ձեզանից մեկը լինել։ Հիշեցնենք, որ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը, որին հաջորդել էր Փաշինյանի հայտարարությունը։

Վերջինս ԳՇ-ի հայտարարությունը որակել էր որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ կոչ էր արել իր համակիրներին հավաքվել Հանրապետության հրապարակում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ