23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենին 5 միլիոն դրան աշխատավարձ է սահմանել․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով, առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։

Ուշագրավ է, որ այս աստղաբաշխական աշխատավարձի մասին կոլեկտիվն իմացել է կրճատումից հետո, երբ այն դարձել է 4 մլն, և շոկի մեջ է ընկել․ Հովակիմյանի տեղակալները մի քանի անգամ պակաս աշխատավարձ են ստանում, էլ չենք խոսում բժշկական անձնակազմի մասին։ ԲԿ տնօրենը երեկ չցանկացավ խոսել այս թեմայով, հարցին, թե ճի՞շտ է, որ նախարարն իր աշխատավարձը 1 միլիոնով իջեցրել է, տնօրենը պատասխանեց․ «Իսկ ճի՞շտ է, որ Դուք ինձ նման հարցեր եք տալիս», ապա՝ ճիշտ չէ։ Եվ ասաց՝ գաղտնիք է, թե ինքն ինչքան աշխատավարձ է ստանում։ 5 միլիոն դրա՞մ։ «Ասում եմ՝ դա գաղտնիք է»։

Նախարարի խոսնակն էլ մեզ փոխանցեց, որ աշխատավարձն անձնական նեղ հարց է, ինքը չի կարող նման ինֆորմացիա տալ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ