27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Անհնազանդության ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտից երթով գնում են դեպի ԱԱԾ շենք

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները ոստիկանության շենքի մոտից շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք։

«Գնում ենք ԱԱԾ շենքի մոտ և միանանք այս պահին քաղաքի տարբեր փողոցներում անհնազանդության բողոքի ակցիաներ անող մեր քաղաքացիներին։ Ոստիկանապե՛տ, մեղքը քո վիզը», – հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները ՀՀ ոստիկանության շենքի մոտ էին: Նրանք պահանջում էին ոստիկանապետին իջնել ու բացատրություն տալ ոստիկանների, իրենց բնորոշմամբ, անօրինականությունների վերաբերյալ: 

Երթի մասնակիցները ոստիկանապետին 15 րոպե ժամանակ էին տվել՝ իջնելու և հանդիպելու իրենց։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ