27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը տեղավորվեց

 Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելքսեթյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Իրանի բարձրագույն խմբի նորեկ “Գահար Զագրոսի” հետ:

Անցած մրցաշրջանում Մելիքսեթյանը ելույթ էր ունենում “Փայքանում”, որը նույնպես բարձրագույն խմբի ուղեգիր էր նվաճել, սակայն պայմանագիրը այդ ակումբի հետ ավարտվել էր եւ Մելիքսեթյանը ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել:

Henaran.am-ի տեղեկություններով, վերջերս Գրիգորը Հայաստանում էր, եւ առաջիկայում էլ արձակուրդին կարճ ժամանակամիջոցով կգա հայրենիք:

Հիշեցնենք, որ այս տարի փետրվարի 28-ին` Սերբիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայատարարեց, որ Գրիգորը պիտի մոռանա Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Սա առաջ բերեց ֆուտբոլասերների բողոքը, որին ի պատասխան Հայրապետյանն ասաց, որ Գրիգորը  բոյով եւ գեղեցիկ դարպասապահ է, ասում են` ապրի, փայլուն բոյ ունի, բայց դարպասապահը բոյով չի որոշվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ