Ոստիկանության բաստիոնը՝ Նիկոլի թվի Հայաստանում /Տեսանյութ/
Հանրապետության Հրապարակի մետրոյին կից այգու ողջ երկայնքով ոստիկանական պատ է կանգնեցվել. ժամը 11:30-ին այս հատվածից մեկնարկելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիան: Խմբերով ահռելի ոստիկանական ուժեր են բերվել կառավարության շենքի մոտ. շինությունների տանիքներին սնայպերներ են տեղակայված: Սա Նիկոլի հռչակած նոր Հայաստանն է, ինչպես քայլողներնեն ասում՝ ժողովրդավարության բաստիոնը։