15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, համառ, հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս կառավարությանը. Իշխան Սաղաթելյան

Այս եղանակային պայմաններում այս հանրահավաքին ձեր ներկայությամբ ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մենք չենք համակերպվել այս իրավիճակին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր դուք ապացուցեցիք, որ հայը կարող է ընկնել, կրկին վեր կենալ, իր առջև դնել նպատակներ, նոր երազանքներ և իրականացնել։ Արցախյան շարժումից 33 տարի անց այս պատմական օրը մենք պետք է հայ ժողովրդի պատմության մեջ բացենք նոր, լուսավոր էջ», – հայտարարեց Սաղաթելյանը։

Նա նշեց, թե ժողովուրդն այսօր «ապտակ է տվել» բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե շարժումը մարել է։

«Բոլորս միասին պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով և որքան արագ պետք է հեռացնենք այս իշխանություններին։ Մենք ծանոթ ենք ձեր տրամադրություններին, տեսել ենք ձեր վճռականությունը, որը ևս մեկ անգամ այսօր փաստեցիք։ Մենք ունենք պատասխանատվություն ձեր և մեր երկրի առջև։ Մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության։ Մենք միասին, ծրագրավորված, համառ, հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը և կառուցելու ենք մեր երազանքների հայրենիքը», – ասաց Իշխան Սաղաթելյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ