Վարչապետի աթոռին թամբած ու երկիրը կապիտուլյացիայի ենթարկած Նիկոլը ձերբակալում է Կարեն Բեքարյանին. Արտակ Զաքարայան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2012-17թթ պատիվ եմ ունեցել ընտրվել և ղեկավարել Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։
Հանձնաժողովի անդամ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Թևան Պողոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Վահան Բաբայանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Շահգելդյանը, Ալեքսանդր Արզումանյանը, բոլոր հնարավոր խորհրդարանական միջազգային հարթակներում պայքարում էին Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության համար։
Այո, կար ժամանակ, երբ արտաքին քաղաքականությունն այն ոլորտն էր, որտեղ ընդդիմության և իշխանության գործը՝ երկրից դուրս գրեթե նույնն էր։
Այդ հանձնաժողովում էր նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, և չեմ հիշում գոնե մեկ դեպք, որտեղ Նիկոլն իր կապերն ու կարողությունները ծառայեցներ Հայաստանի ու Արցախի կենսական շահերին։ Նրա գործը երկրի ներսում, ընդդիմություն խաղալն ու հասարակության միտքն ու ոգին թունավորելն էր։
Այսօր, ժողովրդի գլուխները տրորելով վարչապետի աթոռին թամբած ու երկիրը կապիտուլյացիայի ենթարկած Նիկոլը՝ ձերբակալում է Կարեն Բեքարյանին։ Մի մարդու, ով հսկայական աշխատանք է կատարել հատկապես ԵԽԽՎ 2016թ. ադրբեջանական հայտնի երկու բանաձևերի տապալման հարցում։ Սա ընդամենը մեկ դրվագ է, մյուսները չեմ թվարկում։
Այսօր, տեսնելով կատարվող անօրինությունները, մի եզրահանգման ես գալիս։ Հայաստանում այսուհետ, տարբեր շինծու պատճառներով, ճնշման են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր երբևէ պայքարել են թշնամի ադրբեջանի դեմ։
Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»։