03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դու՞ք չէիք, որ ալիևին կառուցողական կնքեցիք. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդ, ով այնքան հաճախ է խմբագրել իր կենսագրությունը, որ հայտնվել է ապրած ու հորինած կյանքի իրարամերժության կենտրոնում խոսում է նախագահի հայտարարություններից։

Պարզվում է՝ դավաճանների խմբակցության կնոպկաների համակարգող Լիլիթ Մակունցի մեջ հարցեր էլ են առաջանում։
Սրանք, անգամ, նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային հաջողությունների ստվերից են վախենում։
2016-ի ապրիլյան հաղթանակից, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածություններից սարսափում են։

Ինչքան դուք վախենաք, մենք այնքան ասելու ենք, որ՝ Կազանից նախագահը վերադարձավ բացարձակ բանակցային առավելությամբ։
Համանախագահների աչքերում նախագահը ալիևին բացահայտեց որպես ագրեսոր։
Նախագահը փակել էր Արցախը ադրբեջանի կազմում դիտարկելու ցանկացած ակնարկի հավանականությունը։
2018-ին Սերժ Սարգսյանն իր ելույթով ապացուցում էր, որ ալիևը բանակցությունը տանում է փակուղի։
2021-ին նախագահը ասաց, որ պատշաճ արձագանք չեղավ պատերազմի ընթացքում ալիևի ագրեսիային նաև այն պատճառով, որ սրանք բանակցությունները տարան փակուղի։ Դու՞ք չէիք, որ ալիևին կառուցողական կնքեցիք։
Այ դրա համար թուրքն ու ադրբեջանցին ի դեմս ձեզ՝ ստոր անհայրենիք թյուրիմացությունների քանդեց մեզ ու մեր հաղթական ընթացքը։

Հ.Գ. Ղզիկ կապիտուլյանտը Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո փորձում է ռուբինյանամակունցային ուսապարկերի ետևում պախկվել, ովքեր բացի բարբաջանքից այլ միտք արտաբերել չեն կարող, որորվհետև իրենք տրամաբանված միտք ունակ չեն արտաբերել և երկրորդ արցախյան հիմնահարցից ինչպես չեն հասկացել այնպես էլ չեն հասկանալու։

Հ.Գ Ի դեպ Լիլիթ Մակունցը հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու լուրը։ Իհարկե, էտ կարգի խայտառակությունը էլ ինչ մեկնաբանես։ Պատկերացնում եք էս մակարդակով ոնց ա ներկայացնելու ՀՀ շահերը։ Բայց սփոփեմ Լիլիթին։ Քեզ չեն հասցնելու նշանակել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ