07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Հանրապետություն”-ում էլ է կռիվ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ “Հանրապետություն” կուսակցությունում սրացումներ են սկսվել: Կուսակցության անդամները “կիսվել” են. մի մասը ՀԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ է, մյուս մասը` “Մեծն Տիգրան” ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի: Նրանցից ոչ ոք չի ցանկանում խոսել՝ մինչեւ չհստակեցվի, թե ինչ է լինելու:

Բանն այն է, որ Ա. Սարգսյանը հիմնականում չի այցելում կուսակցության գրասենյակ, իսկ ՀԿ ակտիվը հավաքվում է Ս. Այվազյանի “Մեծն Տիգրան” աշխարհազորային գնդի գրասենյակում, որը գտնվում է ՀԿ դիմացի մայթին:

Երկար ժամանակ է` “Ժողովուրդ”-ը փորձում է զրուցել Արամ Սարգսյանի հետ, սակայն նա չի պատասխանում նաեւ հեռախոսազանգերին: Երեկ միայն կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ՀԿ-ի պառակտվածության մասին թերթի հարցին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց` հակիրճ ձեւակերպելով. “Նման բան չկա”:

Թերթը հիշեցնում է, որ այս տարվա մայիսի 18-ին “Հանրապետություն”-ը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի կազմից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ