23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցտեսություն ինքնիշխանություն․ Հրապարակ

Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, եւ ռուսերենը պետական լեզու չի դառնալու:

Արցախյան աղբյուրները կարծում են, որ եթե հնարավոր լիներ ռուսերենն օրենսդրական փոփոխությամբ պետական լեզու դարձնել, Արայիկ Հարությունյանը ռուսական կողմին հաճոյանալու համար առանց վարանելու կգնար նաեւ այդ քայլին։ Բայց խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ հաստատված է հայերենը՝ որպես Արցախի պետական լեզու, ուստի ցանկացած փոփոխության համար հարկավոր է սահմանադրական փոփոխություն անել, այս դեպքում՝ հանրաքվե իրականացնել։

Մինչդեռ կապիտուլյացիայից հետո իշխանական քարոզչամեքենան հետեւողականորեն տարածում է այն թեզը, թե այս իրավիճակում Արցախում հնարավոր չէ քվեարկություն կազմակերպել։ Եթե լեզվի համար հանրաքվե անեն, կառաջանա նաեւ արտահերթ ընտրությունների հարցը։

Մեզ ասացին, որ Ռուսաստանը մտադիր է նաեւ Արցախում ռուսական բանկերի մասնաճյուղեր բացել։ Դա եւս անհրաժեշտ է խաղաղապահների ֆինանսական կարիքների համար։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ