17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր վճիռ Դինքի գործով դատավարությունում

Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթիխմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում Ստամբուլի ծանր հանցագործությունների 5րդ դատարանը նախօրեին որոշում է կայացրել չբեկանել Վերաքննիչ դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը, գրում է Ermenihaber.am-ը: 

Ըստ դատավճռի՝ մեղադրյալները, որոնց թվում է նաև Էրհան Թունջելը, կդատապարտվեն հանցագործություն կատարելու նպատակով հիմնված կազմակերպությանն անադամակցելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է թուրքական Սոնդաքիքա լրատվական կայքը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» խմբագրության դիմաց, 2007-ի հունվարի 19-ին: Սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը 25 տարվա  ազատազրկման դատապարտվեց: Նա որոշակի արտոնություններից  օգտվելով`  կարող է    10 տարի անց հայտնվել ազատության մեջ:  Մյուս ազատազրկման դատապարտվածը Յասին Հայալն է, ում դատարանը ցմահ է տվել: Թեև դատավարության ժամանակ մի շարք սկանդալային վկայություններ եղան, որոնք ապացուցում էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար: Ավելին, Սամասթի հետ Թուրքիայի դրոշով նկարված թուրք ոստիկանի պաշտոնը բարձրացվեց:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ