30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վթար Թուրքիայի հանքահորերից մեկում. հանքափորները ջրի ու վտանգի տակ են /ֆոտո/

Թուրքիայում,  հանքավայրերից մեկում դժբախտ դեպք էտեղի ունեցել: Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական ՛՛Ջումհուրիյեթ՛՛ թերթին, նշում է, որ Թուրքիան, դաս չքաղելով 5 ամիս առաջ Սոմայի ողբերգությունից, այժմ մեկ այլ աղետի առաջ է հայտնվել:

Էրմենեք  շրջանի Գյունեյյուրթ քաղաքում 375 մ խորության վրա գտնվող ածխահանքերից մեկը ջրով է լցվել:  Ջրի մակարդակը հանքափորում արագորեն բարձրացել է և այս պահին 18  հանքափոր  հայտնվել է ջրի տակ: Փրկարարական աշխատանքների ընթացքում էլ  ջուրը շարունակել է բարձրանալ՝ նվազեցնելով հանքափորներին փրկելու հավանականությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում խոշոր վթար էր տեղի ունեցել: Հրդեհի ու փլուզումների հետևանքով զոհվել էր 301 հանքափոր, իսկ 486-ը` վիրավորվել և հոսպիտալացվել:  Ածխահանքի աղետը բողոքի զանգավածային ցույցերի ալիք բարձրացրեց Թուրքիայի մի շարք քաղաքներում: Եղան բախումներ ու ձերբակալություններ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործեց արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ:

 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ