23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է. Նիկոլ Փաշինյան

Պատրաստել եմ օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ ստեղծել փաստահավաք խումբ, որը կքննի նախապատերազմյան շրջանը, ընթացքը, բանակցությունների ընթացը և համապատասխան զեկույցով հանդես կգա ժողովրդի առջև, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը։

«Վերջին հաշվով՝ չե՞նք ուզում քննել և ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել, պարոն վարչապետ», – հարց հնչեցրեց Մարուքյանը։

«Այս պահին պատերազմի հետ առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող։ Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն», – պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, վարչապետն արձագանքեց.

«Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»։

Մարուքյանն էլ նշեց՝ եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա դրա լեգիտիմությունը ցածր է լինելու, քանի որ այն մեծամասամբ կազմված է լինելու իշխանության ներկայացուցիչներից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ