14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայ մոդելը` թուրքական հեռուստաշոուի մասնակից

Թուրքիայում հեռարձակվող ”Սա իմ ոճն է” հեռուստաշոուի մասնակիցներից մեկը թուրքաբնակ հայուհի մոդել Ռոզա Շաքե Հովհաննիսյանն է, գրում է Ermenihaber.am-ը:

՛՛Հաղորդման նոր մասնակիցներից Ռոզա Շաքե Հովհաննիսյանի մուտքը տպավորիչ էր և հաղորդմանը լարվածություն հաղորդեց: Ռոզան աչքի է ընկնում գեղեցիկ կազմվածքով: Մրցույթի առաջին օրը Ռոզան, բանավիճելով մրցույթի մյուս 11 մասնակիցների հետ, ասել է, որ նրանցից ոչ ոք այնքան ուժեղ չէ, որ իր հետ մրցի՛՛, -գրում է թուրքական ՛՛Աթաքումհաբեր՛՛ լրատվական կայքը:

Նշենք, որ Թուրքիայում արդեն ավելի քան 1 տարի որպես թոփ -մոդել մի շարք մոդելային գործակալությունների հետ աշխատող ազգությամբ հայ Ռոզա Շաքե Հովհաննիսյանը նորաձևության ասպարեզում մեծ պահանջարկ ունի:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ