01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է․

«Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։

Մեզ հաջողվեց նաև պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։

Այնուհետև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով պաշտպանության բանակի լուծարման լուրը»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ