23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մաքսանենգ ադամանդ ներկրած ընկերության սեփականատերը Փաշինյանի սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է

 2021թ. հունվարի 29-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրած ընկերության հարկերը թաքցնելուն աջակցելու մեղադրանքով: Mediaport-ին հաջողվեց պարզել, որ մաքսանենգ ադամանդ ներկրած ընկերությունը «ADM դայմոնդս» ընկերությունն է, որի իրական սեփականատերը Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է:

Եվ դա է պատճառը, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ անգամ ընկերության անուն չի նշվել. միակ թիրախը հենց նախարարության պաշտոնյան է դարձել: Հիշեցնենք, որ քրեական գործի ընթացքում պարզվել էր, որ ապօրինի ադամանդ ներկրած ընկերությունը վճարել է 72 միլիոն 14 հազար 112 դրամ հարկ, մինչդեռ ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420 միլիոն դրամը, որի արդյունքում պետությանը պակաս են հաշվարկվել և վճարվել առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ