06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր հայտարարությունները վախի կոնտեքստում չեն եղել. Մակունցը՝ արտահերթ ընտրությունից հրաժարվելու մասին

Պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմության կողմից արտահերթ խորհրդարանական  ընտրություններ անցկացնելը դրական արձագանք չի ստացել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները եւ ամփոփելիս նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը»,– ասաց Մակունցը։

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ իշխող ուժը վախեցել է ընտրություններից, եւ հետ է կանգնում այդ մտքից, «Իմ քայլի»  ղեկավարն ասաց, որ իրենց հայտարարությունները վախի կոնտեքստում չեն եղել։

«Որովհետեւ  հենց մեր կողմից է հնչել արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը, հետեւաբար, եթե կան ուժեր, որոնք ընկրկում են արտահերթ ընտրություններին, ապա պետք է իրենց ուղղել այդ հարցը»,– նշեց Լիլիթ Մակունցը։

 Լրագրողի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ հարցումներ են արվել եւ դրանց արդյունքում է իշխող ուժը որոշել` չգնալ ընտրությունների, Լիլիթ Մակունցն ասաց.  «Տարբեր փուլերում սոցիոլոգիական տարբեր հարցումներ լինում են, ընդ որում՝ շատ տարբեր կազմակերպությունների կողմից, որոնք վստահ եմ, որ ուղարկում են իրենց հարցումները ոչ միայն մեզ, այլեւ ընդդիմությանը։ Չեմ ուզում կրկնվել, ես ասացի, թե ինչն է նման որոշման հիմք հանդիսացել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ