Մեր ժողովուրդն իրավունք ունի այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու. Իշխան Սաղաթելյան
Մենք առաջին օրից հայտարարել ենք, որ երկիրը չպետք է տանենք նոր ցնցումների, բայց դա միակողմանի չէ. Իշխանությունը եւս երկրի կայունության հմար պատասխանատվություն կրող ուժ, պարտավոր է եւս քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Այո, ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը իրավունք ունի այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու, ազատվելու այս իշխանությունից, որովհետեւ ինքը այլ ճանապարհով է տանում մեր երկիրը: Մենք պետք է կարողանանք այդ պատը ջարդել, հասնել մեր նպատակին, որովհետեւ այլ տարբերակ չկա»,-ասաց նա:
«Ընդդիմադիր ուժերը երբեք չեն ասել, որ դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ընդհակառակը, ներկայացրել են դրա անհրաժեշտությունը, բայց միաժամանակ ներկայացրել են այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է հասնենք արտահերթ ընտրությունների: Մենք դեմ ենք եղել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպված արտահերթ ընտրություններին, նաեւ նշալ ենք,. թե ինչու»,-ընդգծեց Սաղաթելյանը: