Մինչ օրս Արցախում անհետ կորածների հարցերով զբաղվող կենտրոն է դիմել շուրջ 2,4 հազար մարդ․ ՌԴ ՊՆ
Արցախում ՌԴ ՊՆ-ի` քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որը զբաղվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներով, շարունակում է իր գործունեությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Անհետ կորածների որոնողական աշխատանքները ռուս խաղաղապահներն իրականացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, նշում է գերատեսչությունը։
Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։
Նշվում է, որ մինչ օրս կետրոն է դիմել ավելի քան 2392 մարդ, որից 584-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։