23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի՞թե այս իշխանությունն իսկապես թքած ունի հանրային կարծիքի վրա․ «Հրապարակ»

Կա միտումնավոր հանցագործություն և անզգույշ։ Կա անփութություն և կա դիտավորյալ ձախողում։ Անզգույշ հանցանքն ու զանցանքը մի կերպ կարելի է ներել, միտումնավորը՝ ոչ։ Պարզ է, որ գործող իշխանությունների թույլ տված սխալների ու վրիպումների մեծ մասը անգրագիտությունից, անփութությունից, անփորձությունից է գալիս։ Բայց կան սխալներ, որոնք չարամիտ հանցագործություններ են, քանի որ բխում են ցինիզմից, լկտիանալուց, սեփական անսխալականության զգացումից և այն համոզմունքից, որ իրենց ամեն ինչ կարելի է։

Ասենք, պատերազմից հետո այս շիկացած ու նյարդային օրերին, երբ մարդիկ խոշորացույցով հետևում են նրանց, ամեն ինչ նկատում, և ամեն օր կարող է համբերության բաժակը լցվել, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ մեկի մտերիմին նշանակել տնօրեն՝ դեմ գնալով կոլեկտիվի ցանկությանը և նրանց ստիպելով, որ դուրս գան փողոց։ Քանի օր է՝ մենք հետևում ենք Աբովյանի թիվ 1 դպրոցի բողոքի ակցիաներին և ապշում՝ ո՞վ է Ռոմանոս Պետրոսյանը, որի համար իշխանությունը գնում է նման քայլի։

Կամ՝ իշխանությունների հանդեպ մերժումի և զայրույթի այս օրերին ինչ-որ անարժան մեկը նշանակվում է նախարար, ապա գործուղման մեկնում Իրան՝ մեզ համար կարևոր երկիր, որի պահվածքից շատ բան է կախված, այնտեղ հարբում և սկանդալի հերոս դառնում։

Կամ՝ վարչապետի կինը մեկնում է Մոսկվա, ողջ հասարակությունը քայլ-քայլ հետևում է նրա վոյաժներին, համացանցը լցվում է զայրույթով ու հայհոյանքով, սակայն նա Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո ԱՄՆ է մեկնում։ Մի՞թե այս իշխանությունն իսկապես թքած ունի հանրային կարծիքի վրա և կարծում է, որ իրեն ամեն ինչ ներվելու է։ Բայց չէ՞ որ նման պահվածք ունեին նաև հանրապետական նախկին իշխանությունները։

Պատմությունից ոչ մի դաս չե՞ք քաղում»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ