09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանը փորձում է ցույց տալ, թե իբր իր ջանքերով է հավաքվել ամերիակահայության գումարները․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ամերիկահայությունը բավականին լուրջ գումար է հավաքել՝ 2020 թ. պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորված) ստացած անձանց պրոթեզավորման նպատակով։ Սակայն ամերիկյան մեր աղբյուրները փոխանցում են, որ թեմայի մեջ ուզում են «տեղավորվել» իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում:

Ըստ այդմ, վերջինս նախատեսում է կազմակերպել «ֆուրշեթներ», «դրամահավաք», որպեսզի հետագայում կարողանան PR անել և ցույց տալ, թե իբր այդ գումարները հավաքվել են իրենց ջանքերով: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս հանգամանքն առաջացրել է Ամերիկայի հայ համայնքի մեծամասնության տարակուսանքն ու զայրույթը. շատերը դեմ են նման միջոցառումների անցկացմանը և նշում են, որ նախ՝ իրենք որևէ կապ չեն ուզում ունենալ այսօրվա իշխանությունների հետ, երկրորդ՝ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ իշխանությունները որևէ կապ չունեն իրենց նախաձեռնած դրամահավաքի հետ»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ