Երևանում երկրաշարժ էր. ըստ նախանական վարկածի 3-4 բալ ուժգնության էր /լրացված/
Դեռեւս պաշտոնական տեղեկատվություն տեղի ունեցած երկրաշարժի մասին ԱԻՆ-ից չկա։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ երկրաշարժը տեղի է ունեցել Գյանջայից 70 կմ արեւմուտք՝ 4,6 մագնիտուդ հզորությամբ։
Երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք է, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: