17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ինքնախաբեությունը տխուր ավարտ ունի

Ինքնախաբեությունը տխուր ավարտ ունի:
 
Երբեմն մեզ մխիթարելու համար ասում ենք Աստված սիրում է մեղավորին, չի պատժի: Նաև ասում ենք, որ Աստված չի ատում մեղավորին, այլ` նրա մեղքը:
 
Այո այդպես է: Մենք տեսնում ենք Աստծո մեծությունը և ողորմությունը, սակայն չենք ուզում տեսնել մեր փոքրությունը և տկարությունը:
 
Այսպես ենք ասում, որովհետև շատ ներողամիտ ենք մեր մեղքերի հանդեպ: Սակայն ճշմարտությանը պետք է նայել բաց աչքերով: Ինչպե՞ս կարող է Աստված սիրել այն մեղավորին, որն Իր Որդու խաչելության պատճառն ու նպատակը իմանալուց հետո շարունակում է համառորեն մնալ նույն մեղքի մեջ, անտեսելով Արդարի ինքնակամ զոհաբերությունը իր մեղքի համար:
 
Շարունակում է մնալ մեղքի մեջ հանուն իր ժամանակավոր փառքի, հանուն կուտակած հարստության և աշխարհի վայելքների:
Ուղղափառ վարդապետությունը մեզ սովորեցնում է, որ Աստված ներում ու սիրում է այն մեղավորին, որը զղջում և արտասվում է իր գործած մեղքերի համար, ջանալով ազատվել դրանցից Տիրոջը օգնության կանչելով: Մեր եկեղեցու հայրերի գրվածքները մեզ տալիս են մի ամփոփ պատասխան մեղքի համար զղջալու վերաբերյալ, ասելով,- զղջման արտասուքը մկրտությունից հետո, թանկ է մկրտության ջրից: Մյուսները ասում են որ պետք է զղջալ ոչ թե մահվան մահճում, կամ քաղցկեղ հայտնաբերելուց հետո, այլ առողջ վիճակում, երբ դեռ ի վիճակի ենք: Չենք կարող կյանքից փախչել: Ինքներս մեզնից փախչել չենք կարող: Մենք ենք կյանքը դարձրել այսպիսին, որովհետև չենք կարդում Սուրբ Գիրքը, և օրվա ընթերցվածքը, որն ասում է…
 
Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի: Մատթ 5:20
 
Ծովիկ Դավթյան
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ