25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արզումանը զոհվեց այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք խոսքերին՝ պետք է խոցվեին այդքան PR-ված ՕՍԱ-ների կողմից, բայց որոնք այդպես էլ չկրակեցին

Թորոսյան Արզումանը Գյումրիից էր։ Ընդունվել էր Բժշկական համալսարան ու զորակոչվել բանակ։ Հոկտեմբերի 1-ից մարտնչել էր Ջեբրայիլի առաջնագծում։

Արզումանը վերջին անգամ մայրիկի հետ էր խոսել, խնդրել էր անդադար աղոթել իրենց համար։ Ցավոք, հոկտեմբերի 10-ի աղոթքներն անպատասխան մնացին… ԱԹՍ-ի հարվածից զոհվեց Արզումանը։

Նա ու հազարավոր տղերք զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք լուրերին՝ չէր կարող մտնել Արցախի երկինք։ Զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք խոսքերին՝ պետք է խոցվեին այդքան PR-ված ՕՍԱ-ների կողմից, բայց որոնք այդպես էլ չկրակեցին։

Արզումանը հավերժ 19 տարեկան մնաց։

Արամ Գեւորգյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ