Լինել էլեգանտ չի նշանակում աչքի ընկնել . ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից
Հանրահայտ ոճաբան Ջորջիո Արմանիի 10 դաս՝ ոճի մասին:
- Լինել էլեգանտ չի նշանակում աչքի ընկնել, դա նշանակում է՝ մնալ հիշողության մեջ:
- Ոճի եւ նորաձեւության տարբերությունը որակն է:
- Կոշիկի էժանագին զույգը վատ տնտեսում է: Մի տնտեսեք ամենակարեւորի վրա՝ կոշիկը ձեր զգեստապահարանի հիմքն է:
- Սեքսուալ տեսք ունենալը ինքնավստահության հարց է: Դա խելքի վիճակ է ճիշտ այնքան, որքան մարմնի վիճակ:
- Ես ուրախ եմ, որ մեր օրերում կրկին էլեգանտ երեւալու ցանկություն կա: Էլեգանտությունը նորաձեւության բանալին է եւ այն երբեք չի ծերանում:
- Պետք չէ չափից դուրս ջանալ՝ հագուստ ընտրելիս: Ամենաոճային մարդիկ այնպիսի տեսք ունեն, ասես առանձնապես ջանքեր չեն գործադրում իրենց արտաիքնին հետեւելիս:
- Սեւը եւ մուգ-կապույտը բարեկազմ են դարձնում:
- Հիշեք աքսեսուարների մասին եւ ճիշտ համադրեք դրանք հագուստի գույների հետ: Մի մոռացեք նաեւ ժամացույցի մասին, դրանք շատ բան են ասում տիրոջ մասին:
- Չեզոք գույնի ու առանց վառ նաշխերի հագուստը նորաձեւության տեսանկյունից ավելի երկար է ծառայում:
- Ճիշտ ընտրված բույրը կարող է ձեր առանձնահատկությունը դառնալ: Դա առաջինն է, ինչ զգում են մարդիկ, երբ դուք ներս եք մտնում սենյակ, եւ վերջինն է, որ անհետանում է, երբ դուք դուրս եք գալիս: