«Նիկոլ Փաշինյանն ուզում է չվնգստացող դատավորներին փոխարինի վնգստացողներով». Գևորգ Պետրոսյան /տեսանյութ/
«Հիմա ինքն այս վերջում համոզվեց, որ իսկապես կան դատավորներ, որոնք վնգստացող չեն, հիմա ուզում է այդ չվնգստացող դատավորներին վնգստացողներով փոխարինի, ամբողջ խնդիրը սա է: Այստեղ կա Նիկոլ Փաշինյանի, այդ ապիկարի բացառապես մի ցանկություն, որ իր համար չվնգստացող դատավորներին փոխարինի վնգստացողներով, սա է ամբողջ ճշմարտությունը»,- ասաց պատգամավորը:
Լրագրողները Գևորգ Պետրոսյանին հարցրեցին նաև, թե ինքն ի՞նչ դիրքորոշում ունի արտահեթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ.
«Մասնակցել պետք է, որովհետև, եթե մենք դաշտը թողնենք լրիվ իրենց, Նիկոլ Փաշինյանի ուզածն էլ դա է, բայց այլ է խնդիրը, թե որքանո՞վ է այսօր ՀՀ-ում անհրաժեշտ արտահերթ ընտրություն անցկացնելը: Դա մոտ 5 միլիարդ դրամի խնդիր է, իսկ այդ 5 միլիարդ դրամով թող Նիկոլ Փաշինյանը բարի լինի հոգ տանել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած երեխեքի առողջության մասին, ոչ թե իր սեփական իշխանությունը վերարտադրելու: Ինքն է ձախողել պատերազմը, ինքը պետք է հեռանա…»:
Պարզ երևում էր, որ բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի քիչ էին, քան Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի, իսկ հետո՝ նաև Բաղրամյան պողոտայի մուտքերի մոտ, իբր հասարակական կարգը պահպանող ոստիկանները՝ կարմիր բերետավորները:
«Այստեղ ոստիկաններն ավելի շատ են, քան քաղաքացիները, սա ի՞նչ է նշանակում, ինքն այսօր այնքան վախեցած է, որ ոստիկաններին հանում է քաղաքացիների դեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ ընտրությունների օրն ինչ կանի, ջարդուխուրդ անելու հրահանգ կտա, նա չպետք է մասնակցի ընտրություններին»,- ասաց ԲԿՀ-ական պատգամավորը: